National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.03.2023
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի 6 տարվա համար նախատեսված 60 միջոցառումից կատարվել է 36-ը. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
1 / 5

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի առաջնահերթ ուղղությունների մասով վեց տարվա կտրվածքով նախատեսված է կատարման ենթակա 60 միջոցառում, որից 36-ը` 2022 թվականի ընթացքում: Այս միջոցառումներից 21-ը կրում են շարունակական բնույթ, եւ միայն 15-ը պետք է ամբողջապես կատարվեին 2022 թվականին: Կատարումներ էլ ունենք, թերակատարումներ էլ: Սակայն կատարողականը միայն ծրագրից բխող զուտ կետերով չէ, դրանք բավական լայն են լինում: Ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Նախարարը պարզաբանել է, որ թերակատարված կետերից մեկն էլ այսօր հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկված ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն էր: Նախարարը ներկայացրել է կատարված եւ չկատարված աշխատանքները:

2022 թվականին ընդունվել է Ջրային օրենսգրքի եւ հարակից օրենքների փաթեթը, 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգի պարտադիր պահանջ: Համակարգի արդյունավետ ներդրման նպատակով ձկնաբույծների հետ տարվում են աշխատանքներ` համատեղ ձեւավորված աշխատանքային խմբի շրջանակում: Սահմանվել է բնօգտագործման վճարի դրույքաչափ` հիդրոէներգետիկ նպատակով մակերեւութային ջրերի օգտագործման յուրաքանչյուր խորանարդ  մետրի համար 0,1 դրամ, որը պետական բյուջե շուրջ 620 մլն դրամ տարեկան լրացուցիչ մուտք կապահովի: Վերանայվել են ջրօգտագործման թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքերի դրույքաչափերը, ինչը պետական բյուջե շուրջ 13,6 մլն  դրամ տարեկան լրացուցիչ մուտք կապահովի: 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է նաեւ ՀԷԿ-երի համար տվյալների առցանց փոխանցմամբ էկոլոգիական թողքի հաշվառման պարտադիր պահանջ եւ այլն:  Սեւանա լճի աղտոտվածության վերաբերյալ նախարարը հայտնել է, որ 2022 թվականին մաքրվել է լճի 46,60 հեկտար ափամերձ տարածք, այս տարի նախատեսվում է մաքրել 300 հեկտար:

2022 թվականին ոռոգման նպատակով Սեւանա լճից բաց է թողնվել 165 մլն խորանարդ մետր` օրենքով սահմանված տարեկան 170 մլն խմ ջրաքանակից քիչ: 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 227,6 մլն խմ: Աշխատանքներ են տարվում` բարձրացնելու լճի ջրի մակարդակը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախորդ տարի ոլորտում ճշտված բյուջեն կազմել է 235 մլրդ դրամ, որից ծախսվել է 223 մլրդ դրամը: Նախարարության կատարողականը կազմել է 95 տոկոս: Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 90,7 տոկոս: «Կապված դոլարի եւ եվրոյի փոխարժեքի հետ` մոտ 7 մլրդ դրամ չի ծախսվել: Նախատեսված աշխատանքներն արվել են, սակայն շինարարին վճարվել է ավելի քիչ` պայմանավորված փոխարժեքով: Եթե այս տեսանկյունից հարցը դիտարկվի, ապա կապիտալ ծախսերի կատարողականը կկազմի 96 տոկոս, իսկ նախարարության ամբողջ կատարողականը` 98 տոկոս»,-  ասել է նախարարը: «Սահմանամերձ համայնքներին աջակցություն» ծրագրի շրջանակում 23 համայնքի 82 բնակավայրի տրվել է 998 մլն դրամ:

Նախորդ տարի համայնքներին տրվել է 64 մլրդ դրամ դոտացիա, այս տարի` 69,5:

Սուբվենցիոն ծրագրերի մասով եւս նախորդ տարի բարձր ցուցանիշ է արձանագրվել: 36,6 մլրդ դրամի չափով Կառավարությունը եւ համայնքները սուբվենցիոն ծրագրեր են իրականացրել, դրանցից 18,9 մլրդ դրամը հատկացրել է Կառավարությունը: Մոտ 550 մլն դրամ հատկացրել են բարերարները կամ այլ գործընկերներ: Նախարարը ներկայացրել է նաեւ մյուս աշխատանքները եւ անելիքները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է 2022 թվականին գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները:

2022 թվականին Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի բյուջեն հաստատված եղել է 24,9 մլրդ դրամ, իսկ փաստացի կատարողականը կազմել է 37,9 մլրդ դրամ: Պատճառը մի քանի ընթացիկ ծրագրերն ու մարտահրավերներն են եղել, որոնց պետք էր լուծում տալ: Մասնավորապես, Կառավարությունը սուբսիդավորել է պարարտանյութերի գները: Ծրագրի արդյունքում շուրջ 20.500 տոննա պարարտանյութ մատակարարվել է պահանջներ ներկայացրած ֆերմերներին եւ ֆերմերային տնտեսություններին:

Փոխնախարարը ներկայացրել է նաեւ կատարված մյուս ծրագրերն ու անելիքները:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կայացել է մարտի 15-ին:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am